Wednesday, July 18, 2012

Ի.Իսմայիլով. Ադրբեջանի ընդդիմության թուլությունը կախված է իշխանության ճնշումներից, ֆինանսական սահմանափակումներից

Panorama.am. 17-7-2012- Ադրբեջանում իշխող վարչակարգը նպատակային և մեթոդային ձևով ոչնչացնում է երկրի բազմակուսակցական համակարգը, որպեսզի ստեղծի մի քաղաքական ուժի լիարժեք կուսակցություն: Ընդդիմադիր կուսակցությունները այս գործընթացին հակազդել կարող են միայն իրար իրազեկելով: Այս միտքը հնչել է «AMIP -20. Միակուսակցական համակարգից ՝ բազմակուսակցական համակարգ» խորագրով համաժողովի ժամանակ: Այս մասին է հաղորդում «Թուրան» լրատվական գործակալությունը: Համաժողովը նվիրված է եղել Ադրբեջանի առաջին քաղաքական կուսակցության ստեղծման 20-րդ տարելիցին: «Ադալատ» կուսակցության ղեկավար Իլյաս Իսմայիլովը համաժողովի ժամանակ նշել է, որ ընդիմության թուլությունը կախված է իշխանության ճնշումներից, ֆինանսական սահմանափակումներից, ինչպես նաև ընդդիմադիր ուժերի սատարող անձնաց նկատմամբ իրականացվող հետապնդումներից: Հիշեցնենք, որ 2011 թվականի նոյեմբերին Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում որևէ ընդդիմադիր ուժ պառլամենտ չմտավ:

No comments: