Thursday, July 19, 2012

Թուրք ընդդիմադիր. Էրդողանն ու Դավութօղլուն Թուրքիան վերածել են ծիծաղի առարկայի

PanARMENIAN.Net - 18 հուլիսի 2012 - Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Քեմալ Կիլիչդարօղլուն, արձագանքելով Արևելքի նկատմամաբ Անկարայի պաշտպանողական քաղաքականությանը, նկատել է, որ Էրդողանն ու Դավութօղլուն Թուրքիան այլ երկրների համար վերածել են ծիծաղի առարկայի: Կիլիչդարօղլուն լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է, որ Էրդողանի կառավարության քաղաքականությունը սիրիական խմբավորումների հարցում, Անկարայի ամենանհաջող դիրքորոշումն էր արտաքաին քաղաքական հարթակում: Քննադատելով Ահմեդ Դավութօղլուին` նա նշել է, որ նա աշխարհում ուժերի հավասարակշռության մասին ոչինչ չգիտի, երբ խոսում է Ռուսաստանի մեկուսացման մասին:

No comments: