Thursday, July 19, 2012

«Եթե Ասադը մնա, ոչինչ չի փոխվի». Էրդողան

1in.am. 19-7-2012- Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայից Ստամբուլ վերադարձած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սիրիայում առկա իրավիճակը. «Սիրիայում խաղաղության հաստատման համար անհրաժեշտ է հարգել Սիրիայի ժողովրդի կամքը: Մենք կտրուկ դեմ ենք Սիրիայի ավերմանը: Մենք կողմ ենք Սիրիայի տարածքային ամբողջականությանը, ժողովրդի միասնությանը: Չենք ցանկանում, որ այնտեղ շարունակվեն զոհվել մարդիկ: Սպանվել է ավելի քան 18,000 մարդ: Թուրքիայում գտնվում է մոտ 40,000 փախստական: Մարդիկ մահից են փախչում: Ասադ-որդին ընթանում է Ասադ-հոր ճանապարհով: Դավութօղլուն Ժնևում հայտարարել է առանց Ասադի ժամանակավոր կառավարության ստեղծման անհրաժեշտության մասին: Խոսքը կառավարական հնարավոր կուսակցությունների ստեղծման մասին է, որոնք ժողովրդավարական մրցակցության պայմաններում կձևավորեն Սիրիայի ժողովրդի կամքը: Սակայն եթե նոր կառավարությունում իշխանության մնա Ասադը, ապա ոչինչ չի փոխվի: Դա են վկայում վերջին 8.5-9 տարիները»: Էրդողանն իր ռուսական այցը որակել է որպես արդյունավետ:

No comments: