Tuesday, July 17, 2012

«Էրդողանի ռուսական այցը նոր հեռանկարներ կբացի սիրիական հարցում». Բյուլենթ Արընչ

1in.am. 17-7-2012- Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը մեկնաբանել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի վաղվա ռուսական այցը և սիրիական վերջին զարգացումները. «Էրդողանը ռուսական այցը նոր հիմք կստեղծի սիրիական հարցի համար: Կարևոր է Ասադի ռեժիմի զինված ուժերի իրագործած վերջին կոտորածների քննարկումը: Ողջ աշխարհը, այդ թվում՝ նաև Թուրքիան, դատապարտել է դա: Էրդողանի Ռուսաստան այցով ի հայտ են գալիս նոր հեռանկարներ տվյալ հարցում: Ես վստահաբար խոսում եմ նոր պատժամիջոցների ներդրման մասին: Ինչ վերաբերում է Միջերկրական ծովում կործանված մեր ինքնաթիռին, ապա երկու օրից կվերսկսվեն որոնողական աշխատանքները: Միայն այն բանից հետո, երբ ծովի հատակից դուրս կբերվեն ինքնաթիռի բոլոր բեկորները, նոր կարելի կլինի խոսել տեղի ունեցածի մանրամասների մասին»:

No comments: