Tuesday, July 17, 2012

Wall Street Journal-ի պատվիրված հոդված «անվտանգ և բարեկամ» Թուրքիայի մասին

HayNews.am. 17-7-2012- Ամերիկյան Wall Street Journal պարբերականը Թուրքիային զարմանալիորեն ներառել է «ամենաբարեկամական և ամենաանվտանգ երկրների» շարքը: Ամերիկյան թերթը նշել է, որ «Թուրքիան զբոսաշրջային առումով շատ գրավիչ է, հանդիսանում է անվտանգ և բարեկամական երկիր»: Նշենք, որ իրականում Թուրքիան խիստ լարված հարաբերություններ ունի ինչպես իր հարևաններ Սիրիայի, Հայաստանի,Հունաստանի, այնպես էլ Իրանի հետ: Թուրքիայի տարածքում է գործում «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (PKK), որը լայնածավալ գործողություններ է իրականացնում թուրքերի դեմ երկրի ողջ տարածքով: Այստեղ բջիջներ ունի «ալ Քաիդա» ահաբեկչական ցանցը, տեղում գործում են մի քանի ծայրահեղական և ահաբեկչական կազմակերպություններ: Ըստ ամենայնի, Միացյալ Նահանգների ամենաընթերցվող թերթերից մեկում լույս տեսած այս հոդվածը պատվիրված է` բարձրացնելու Թուրքիայի միջազգային հեղինակությունն ու զբոսաշրջային գրավչությունը:

No comments: