1in.am. 14-7-2012- Հայաստանում ԱՄՆ դեսպանատան երեկ տարածած հաղորդագրության համաձայն` Հայաստանը և Վրաստանը ԱՄՆ ու Եվրամիության հետ համատեղ միջուկային անվտանգության վարժանքներ են իրականացրել հուլիսի 9-12-ը: Այս տեղեկատվությանը զուգահեռ, երեկ տեղեկատվություն տարածվեց, որ այսօր Հայաստան է ժամանում Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն: Նա Երևան է գալիս աշխատանքային այցով՝ Հայաստանի արտգործնախարարի հրավերով: Ուշագրավ է, որ Վաշաձևի այցը տեղի է ունենում Իրանի ներքին գործերի նախարարի Հայաստան կատարած այցից հետո: Մյուս կողմից` անցնող օրերը Հայաստանի համար առատ էին արտերկրյա պատվիրակությունների այցերով: Հայաստան էին ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ տարածաշրջանային հերթական այցի ընթացքում, ինչպես նաև Ռուսաստանի Պետդումայի վերին պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Այս ամենով հանդերձ, շաբաթը Վրաստանի հետ եզրափակելը բավական հետաքրքրական քայլ է պաշտոնական Երևանի կողմից` նկատի ունենալով նաև վրաց-ռուսական հարաբերության հանգամանքը: Իսկ սա շատ հետաքրքրական է դառնում նաև անցնող շաբաթ Պուտինի և Ռուսաստանի դիվանագիտական կորպուսի հանդիպման ֆոնին, որտեղ ՌԴ նախագահը հայտարարել էր, թե Ռուսաստանի արտաքին քաղաքականության առանցքային հարցը, հիմնասյունը հանդիսանալու են ԱՊՀ տարածքի ինտեգրացիոն պրոցեսները: Ռուսաստանից նման բավական ագրեսիվ հայտարարությունից օրեր անց Վրաստանի արտգործնախարարին Երևան հրավիրելը Հայաստանի համար իսկապես խոսուն ժեստ է Ռուսաստանի այդ հավակնոտության հասցեին: Միևնույն ժամանակ, այդ ժեստը կարող է լինել պարզապես ինքնապաշտպանության քայլ, առավել ևս, որ Ռուսաստանը Հայաստանի վրա նաև ճնշում է փորձում բանեցնել գազի գնով: Այս ամենը վկայում է, որ Հայաստանի շուրջ տարածաշրջանային զարգացումների ֆոնն իսկապես խտանում է, ընդ որում` նկատելի է, որ Հայաստանն այդ ֆոնին հայտնվում է առանցքային դերում: Այս համատեքստում, թերևս, պետք է ուշադրությամբ հետևել նաև Թուրքիայի վարչապետ Էրդողանի Ռուսաստան կատարելիք առաջիկա այցին: Չի բացառվում նաև, որ Հայաստանը փորձում է ներկայումս Իրան-Հայաստան-Վրաստան մի առանցք գծել` Թուրքիայի և Ռուսաստանի հերթական հանդիպումից առաջ փորձելով իրեն ապահովագրել անցանկալի պայմանավորվածություններից, որոնք ռուս-թուրքական հարաբերություններում կարծես թե ավանդաբար ձեռք են բերվում Հայաստանի շահերի հաշվին: Ըստ երևույթին Հայաստանը փորձում է կանխարգելել ինչ-որ բաներ` Անկարային ու Մոսկվային ցույց տալով, որ ռուս-թուրքական հերթական գծին կարող են հակադրել Վրաստան-Հայաստան-Իրան որոշակի ուղղությունը: Saturday, July 14, 2012
Իրավիճակը Հայաստանի շուրջ խտանում է
1in.am. 14-7-2012- Հայաստանում ԱՄՆ դեսպանատան երեկ տարածած հաղորդագրության համաձայն` Հայաստանը և Վրաստանը ԱՄՆ ու Եվրամիության հետ համատեղ միջուկային անվտանգության վարժանքներ են իրականացրել հուլիսի 9-12-ը: Այս տեղեկատվությանը զուգահեռ, երեկ տեղեկատվություն տարածվեց, որ այսօր Հայաստան է ժամանում Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն: Նա Երևան է գալիս աշխատանքային այցով՝ Հայաստանի արտգործնախարարի հրավերով: Ուշագրավ է, որ Վաշաձևի այցը տեղի է ունենում Իրանի ներքին գործերի նախարարի Հայաստան կատարած այցից հետո: Մյուս կողմից` անցնող օրերը Հայաստանի համար առատ էին արտերկրյա պատվիրակությունների այցերով: Հայաստան էին ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ տարածաշրջանային հերթական այցի ընթացքում, ինչպես նաև Ռուսաստանի Պետդումայի վերին պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Այս ամենով հանդերձ, շաբաթը Վրաստանի հետ եզրափակելը բավական հետաքրքրական քայլ է պաշտոնական Երևանի կողմից` նկատի ունենալով նաև վրաց-ռուսական հարաբերության հանգամանքը: Իսկ սա շատ հետաքրքրական է դառնում նաև անցնող շաբաթ Պուտինի և Ռուսաստանի դիվանագիտական կորպուսի հանդիպման ֆոնին, որտեղ ՌԴ նախագահը հայտարարել էր, թե Ռուսաստանի արտաքին քաղաքականության առանցքային հարցը, հիմնասյունը հանդիսանալու են ԱՊՀ տարածքի ինտեգրացիոն պրոցեսները: Ռուսաստանից նման բավական ագրեսիվ հայտարարությունից օրեր անց Վրաստանի արտգործնախարարին Երևան հրավիրելը Հայաստանի համար իսկապես խոսուն ժեստ է Ռուսաստանի այդ հավակնոտության հասցեին: Միևնույն ժամանակ, այդ ժեստը կարող է լինել պարզապես ինքնապաշտպանության քայլ, առավել ևս, որ Ռուսաստանը Հայաստանի վրա նաև ճնշում է փորձում բանեցնել գազի գնով: Այս ամենը վկայում է, որ Հայաստանի շուրջ տարածաշրջանային զարգացումների ֆոնն իսկապես խտանում է, ընդ որում` նկատելի է, որ Հայաստանն այդ ֆոնին հայտնվում է առանցքային դերում: Այս համատեքստում, թերևս, պետք է ուշադրությամբ հետևել նաև Թուրքիայի վարչապետ Էրդողանի Ռուսաստան կատարելիք առաջիկա այցին: Չի բացառվում նաև, որ Հայաստանը փորձում է ներկայումս Իրան-Հայաստան-Վրաստան մի առանցք գծել` Թուրքիայի և Ռուսաստանի հերթական հանդիպումից առաջ փորձելով իրեն ապահովագրել անցանկալի պայմանավորվածություններից, որոնք ռուս-թուրքական հարաբերություններում կարծես թե ավանդաբար ձեռք են բերվում Հայաստանի շահերի հաշվին: Ըստ երևույթին Հայաստանը փորձում է կանխարգելել ինչ-որ բաներ` Անկարային ու Մոսկվային ցույց տալով, որ ռուս-թուրքական հերթական գծին կարող են հակադրել Վրաստան-Հայաստան-Իրան որոշակի ուղղությունը:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment