Այն վարկածը, թե հունիսի 17-ին «Հարսնաքարում» տեղի ունեցած դաժան ծեծի ժամանակ Ռուբեն Հայրապետյանը եղել է ոչ թե ռեստորանում, այլ դրա մոտ գտնվող Ֆուտբոլի ակադեմիայում, վկայում է միայն Հայրապետյանի ցուցմունքը: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը: «Դրանից բացի` այլ ապացույց չկա: Այս եզրակացությանը կարելի է հանգել ոստիկանությունից մեր թղթակցի հարցին տրված երեկվա պատասխանից: Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանին երեկ մեր թղթակիցը հարցրել է` արդյոք Ֆուտբոլի ակադեմիայում կամ դրա մերձակայքում տեղադրված տեսախցիկների տեսագրությունների միջոցով կարելի՞ է հաստատել, որ Հայրապետյանը իսկապես այնտեղ է եղել: Ահարոնյանը ասել է.«Ասուլիսի ժամանակ Արսեն Այվազյանը (ոստիկանության ՔԳՎ ՀԿԳՎ պետ) հայտնել էր Հայրապետյանի գտնվելու վայրը` ըստ նրա ցուցմունքի»: Փաստորեն, ոստիկանությունը նույնիսկ չի էլ փորձել պարզել` Ռուբեն Հայրապետյանի ասածները համապատասխանու՞մ են իրականությանը, եւ արդյո՞ք դեպքի պահին Հայրապետյանն իրոք «Հարսնաքարում» չի եղել: Հետաքրքիր է, ոստիկանությունը բոլո՞ր քաղաքացիների ցուցմունքներին է այսպես անվերապահորեն հավատում, թե՞ միայն Հայրապետյանի»,- գրում է «Հայկական ժամանակը»: Saturday, July 14, 2012
«Հայկական ժամանակ». Ոչ մի ապացույց չկա, որ Ռուբեն Հայրապետյանը հայտնի միջադեպի պահին «Հարսնաքարում» չի եղել
Այն վարկածը, թե հունիսի 17-ին «Հարսնաքարում» տեղի ունեցած դաժան ծեծի ժամանակ Ռուբեն Հայրապետյանը եղել է ոչ թե ռեստորանում, այլ դրա մոտ գտնվող Ֆուտբոլի ակադեմիայում, վկայում է միայն Հայրապետյանի ցուցմունքը: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը: «Դրանից բացի` այլ ապացույց չկա: Այս եզրակացությանը կարելի է հանգել ոստիկանությունից մեր թղթակցի հարցին տրված երեկվա պատասխանից: Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանին երեկ մեր թղթակիցը հարցրել է` արդյոք Ֆուտբոլի ակադեմիայում կամ դրա մերձակայքում տեղադրված տեսախցիկների տեսագրությունների միջոցով կարելի՞ է հաստատել, որ Հայրապետյանը իսկապես այնտեղ է եղել: Ահարոնյանը ասել է.«Ասուլիսի ժամանակ Արսեն Այվազյանը (ոստիկանության ՔԳՎ ՀԿԳՎ պետ) հայտնել էր Հայրապետյանի գտնվելու վայրը` ըստ նրա ցուցմունքի»: Փաստորեն, ոստիկանությունը նույնիսկ չի էլ փորձել պարզել` Ռուբեն Հայրապետյանի ասածները համապատասխանու՞մ են իրականությանը, եւ արդյո՞ք դեպքի պահին Հայրապետյանն իրոք «Հարսնաքարում» չի եղել: Հետաքրքիր է, ոստիկանությունը բոլո՞ր քաղաքացիների ցուցմունքներին է այսպես անվերապահորեն հավատում, թե՞ միայն Հայրապետյանի»,- գրում է «Հայկական ժամանակը»:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment