Thursday, July 19, 2012

«Էրդողանը Մոսկվայում մերժվել է». թուրքական մամուլ

1in.am. 19-7-2012- Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ երեկ Ռուսաստան այցելած
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը մերժում է ստացել: Էրդողանն այսօր Մոսկվայում բացահայտել է, թե ինչ առաջարկներ է արել ռուսական կողմին: Մասնավորապես, Էրդողանը Պուտինին առաջարկել է հիմնել կառավարություն` առանց Ասադի, ինչի դիմաց մերժում է ստացել: Պուտինը հայտարարել է, որ այդ առաջարկն անընդունելի է իրենց համար: Փոխարենը` կողմերը համակարծիք են եղել Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտության հարցում:

No comments: