Thursday, July 19, 2012

Էրդողանը պատասխանել է Սիրիայի տեղեկատվության նախարարին

1in.am. 19-7-2012- TRT Haber-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանից վերադարձած՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն Աթաթուրքի անվան օդանավակայանում լրագրողների հետ ունեցած զրույցում մեկնաբանել է Սիրիայի տեղեկատվության նախարարի այն հայտարարությունը, որում Դամասկոսի երեկվա ուժգին պայթյունի կազմակերպման մեջ մեղադրվել են Թուրքիան, Կատարը, Սաուդյան Արաբիան և Իսրայելը. «Դա ապատեղեկատվություն է: Սիրիայի ղեկավարությունը շարունակ ապատեղեկատվություն է տարածում, ինչին որ ականատես եղանք նաև մեր կործանված ինքնաթիռի հետագծի հարցում, մինչև որ այդ գործն այլ ընթացք ստացավ: Մեզանից ոչ ոք եղբայրական Սիրիայի ժողովրդի դեմ նման քայլի չէր գնա: Այդպիսի հայտարարություններով Ասադի ռեժիմն իրեն ազատում է պատասխանատվությունից: Ներկայումս մենք ունենք ավերված Համա և Հոմս: Դամասկոսը հիմա շարժվում է այդ ուղղությամբ»: Էրդողանը նաև անդրադարձել է Իրաքի կողմից Թուրքիայի համար օդային սահմանը փակելուն. «Թուրքիան չի խախտում Իրաքի օդային սահմանը: Այդպիսի բան չկա: Նշված վայրում նկատվել է անօդաչու թռչող սարք, որը որևէ կապ չունի Թուրքիայի հետ: Մյուս կողմից էլ ահաբեկչության դեմ պայքարում մեր ինքնաթիռները թռիչքներ են կատարում, ինչի մասին իրազեկված է Իրաքի կենտրոնական կառավարությունը, և ինչը համաձայնեցված է նրա

No comments: