Thursday, July 19, 2012

Ստեփանակերտի օդանավակայանը ունիկալ կառույց է ոչ միայն իր շինությամբ, այլև՝ իր լուրջ ինժեներական կառուցվածքով. Հ. Թոքմաջյան

Panorama.am. 18-7-2012- «Ստեփանակերտի օդանավակայանը ունիկալ կառույց է ոչ միայն իր
շինությամբ, որը բազե է հիշեցնում, այլև՝ իր լուրջ ինժեներական կառուցվածքով»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը: Նշենք, որ Ստեփանակերտի օդանավակայանի նախագծման աշխատանքները կատարվել է ԵՃՇՊՀ-ում: Նախագծի հեղինակն է պրոֆեսոր Տիգրան Բարսեղյանը, իսկ օդանավակայանը կառուցվել է Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանի ղեկավարությամբ: Հ.Թոքմաջյանը տեղեկացրեց, որ օդանավակայանի կառուցման համար կտրվել և հանվել են երկու լեռներ, որպեսզի թռիչքը հնարավոր լինի իրականացնել առանց Ադրբեջանի տարածքին մոտենալու: «Սա աննախադեպ միջոցաոռւմ է քաղաավիացիայի համար»,- շեշտեց նա: Բացի այդ, ըստ ռեկտորի, Ստեփանակերտի օդանավակայանում տեղադրվել են այնպիսի ժամանակակից սարքավորումներ, որոնց միջոցով հնարավոր է թռիչքը հսկել՝ սկսած մի քանի հարյուր կմ-ից: «Բոլոր պայմանները կան օդանավակայանը շահագործելու համար: Այսօր արդեն խնդիր է դրված նոր մասնաշենք նախագծելու և կառուցելու համար, քանի որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները մտածում են, որ թռիչքների ավելանալու դեպքում նոր մասնաշենքի կառուցումը անհրաժեշտություն է»,- ասաց Հովհաննես Թոքմաջյանը: Նա տեղեկացրեց նաև, որ մեկ շաբաթ հետո նախատեսվում է իրականացնել առաջին թռիչքի իրականացումը: «Ստեփանակերտի օդանավակայանի նկարն արդեն տեղադրվել է միջազգային կայքերում, այդ թվում՝ ադրբեջանական, ինչը նշանակում է, որ օդանավակայանն իր քաղաքական դերն արդեն խաղացել է»,- ընդգծեց Հովհաննես Թոքմաջյանը:

No comments: