Monday, July 16, 2012

Իրանը պատրաստ է միջնորդ դառնալ Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև. Սալեհի

Tert.am. 15-7-2012- Իրանը պատրաստ է միջնորդ հանդիսանալ Սիրիայի կառավարության և ընդդիմադիր
խմբերի բանակցությունների հարցում, հայտարարել է Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին: Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Սալեհին նշել է, որ պատրաստ են ամեն ինչ անել՝ սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորման համար: «Իրանի իսլամական հանրապետությունը պատրաստ է հրավիրել սիրիական ընդդիմությանը Իրան և բանակցել նրանց հետ: Մենք պատրաստ են պայմաններ ստեղծել ընդդիմության և կառավարության բանակցությունների համար»,- ասել է Սալեհին:

No comments: