Monday, July 16, 2012

Օլանդ. Իսրայելը կարող է էֆեկտիվ գրոհ իրականացնել Իրանի նկատմամբ

News.am. 15-7-2012- Ի տարբերություն մնացած պետությունների, Իսրայելը Իրանի վրա էֆեկտիվ գրոհ
իրականացնելու հնարավորություն ունի: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Բաստիլի գրավման օրվան նվիրված ընդունելությանը: Ինչպես հաղորդում է «Ռոսբալթ»-ը, միաժամանակ Ֆրանսուա Օլանդը ավելացրել է, որ այդ հնարավորության իրականացումը կբերի Մերձակա Արևելքում իրավիճակի ապակայունացման: Ֆրանսիայի նախագահը «Մաարիվա»-ի թղթակցի հետ զրույցում ընդգծել է , որ ինքը Իրանի նկատմամբ երկակի քաղաքականության կիրառման կողմնակից է: Մի կողմից անհրաժեշտ է պատժամիջոցների խստացում, իսկ մյուս կողմից` պատրաստակամություն Իրանին միջազգային հանրություն ընդունելու, եթե Թեհրանը կհրաժարվի իր միջուկային ծրագրի նախագծից:

No comments: