1in.am. 14-7-2012- Օրերս Մեծ Բրիտանիայի Ֆարնբորո քաղաքում կայացած Միջազգային ավիացիոն և տիեզերագնացային ցուցահանդեսի շրջանակներում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և Ռուսաստանի Դաշնության «Ռոսկոսմոս» դաշնային գործակալության «Ակադեմիկոս Մ. Ֆ. Ռեշետնյովի անվան «Տեղեկատվական արբանյակային համակարգեր» ԲԲԸ-ի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը մեծ նշանակություն կունենա կրթության, հեռահաղորդակցության, բժշկության, գիտության և, ընդհանրապես, ամեն ինչի համար: Նման գնահատական «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տվեց ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Անդրանիկ Ալեքսանյանը: «Դրա հնարավորությունները մեծ սպեկտրով են: Այն այլընտրանք է լինելու կապի մյուս աղբյուրներին, պահուստային կարող է լինել ցանկացած կապի համակարգի համար»,- ասաց Ա. Ալեքսանյանը: Նա դժվարացավ նշել, թե արբանյակը երբ բաց կթողնվի տիեզերք. «Այսօր դեռ մի քիչ վաղ է այդ մասին խոսելը»: Հիշեցնենք, որ հուշագիրը ստորագրել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և «Ակադեմիկոս Մ. Ֆ. Ռեշետնյովի անվան «Տեղեկատվական արբանյակային համակարգեր» ԲԲԸ գլխավոր կոնստրուկտոր և գլխավոր տնօրեն Նիկոլայ Տեստոյեդովը, և դրանով սկիզբ է դրել Հայաստանի կապի և հեռուստահեռարձակման տիեզերական ապարատի ստեղծման գործընթացին: Saturday, July 14, 2012
Ի՞նչ նշանակություն կունենա կապի ազգային արբանյակը
1in.am. 14-7-2012- Օրերս Մեծ Բրիտանիայի Ֆարնբորո քաղաքում կայացած Միջազգային ավիացիոն և տիեզերագնացային ցուցահանդեսի շրջանակներում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և Ռուսաստանի Դաշնության «Ռոսկոսմոս» դաշնային գործակալության «Ակադեմիկոս Մ. Ֆ. Ռեշետնյովի անվան «Տեղեկատվական արբանյակային համակարգեր» ԲԲԸ-ի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը մեծ նշանակություն կունենա կրթության, հեռահաղորդակցության, բժշկության, գիտության և, ընդհանրապես, ամեն ինչի համար: Նման գնահատական «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տվեց ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Անդրանիկ Ալեքսանյանը: «Դրա հնարավորությունները մեծ սպեկտրով են: Այն այլընտրանք է լինելու կապի մյուս աղբյուրներին, պահուստային կարող է լինել ցանկացած կապի համակարգի համար»,- ասաց Ա. Ալեքսանյանը: Նա դժվարացավ նշել, թե արբանյակը երբ բաց կթողնվի տիեզերք. «Այսօր դեռ մի քիչ վաղ է այդ մասին խոսելը»: Հիշեցնենք, որ հուշագիրը ստորագրել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և «Ակադեմիկոս Մ. Ֆ. Ռեշետնյովի անվան «Տեղեկատվական արբանյակային համակարգեր» ԲԲԸ գլխավոր կոնստրուկտոր և գլխավոր տնօրեն Նիկոլայ Տեստոյեդովը, և դրանով սկիզբ է դրել Հայաստանի կապի և հեռուստահեռարձակման տիեզերական ապարատի ստեղծման գործընթացին:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment