News.am. 9-7-2012- Թուրքիայում ատոմակայանի նախագծի արժեքը, որը պետք է կառուցի Ռուսաստանը, կարող է նախատեսվածից զգալիորեն ավելի թանկ արժենալ: Այդ մասին հայտարարել է Անկարայում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Իվանովսկին: «Առաջին եւ գլխավոր նախագիծը ատոմային էլեկտրակայանի կառուցումն է, դրա նախնական արժեքը 20 մլրդ է, բայց ինձ թվում է այն ավելին կլինի` 25 մլրդ», - ասել է նա հուլիսի 9-ին Մոսկվայում կայացած մամլո ասուլիսում: Նրա խոսքով`տնտեսական հեռանկարային նախագծերից է նաեւ Թուրքիայի գազատրանսպորտային ենթակառույցի ընդլայնումը: Դեսպանը նշել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի տնտեսական հարաբերություններն արդեն նախաճգնաժամային մակարդակում են եւ մի քանի տարի անց կհասնեն տարեկան 100 մլրդ դոլար ցուցանիշի, գրում է «Ինտերֆաքսը»: Դեսպանի գնահատականով` դա կարող է տեղի ունենալ 2018թ.: Monday, July 9, 2012
Թուրքիայում ատոմակայանը Ռուսաստանի համար նախատեսվածից թանկ կարժենա
News.am. 9-7-2012- Թուրքիայում ատոմակայանի նախագծի արժեքը, որը պետք է կառուցի Ռուսաստանը, կարող է նախատեսվածից զգալիորեն ավելի թանկ արժենալ: Այդ մասին հայտարարել է Անկարայում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Իվանովսկին: «Առաջին եւ գլխավոր նախագիծը ատոմային էլեկտրակայանի կառուցումն է, դրա նախնական արժեքը 20 մլրդ է, բայց ինձ թվում է այն ավելին կլինի` 25 մլրդ», - ասել է նա հուլիսի 9-ին Մոսկվայում կայացած մամլո ասուլիսում: Նրա խոսքով`տնտեսական հեռանկարային նախագծերից է նաեւ Թուրքիայի գազատրանսպորտային ենթակառույցի ընդլայնումը: Դեսպանը նշել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի տնտեսական հարաբերություններն արդեն նախաճգնաժամային մակարդակում են եւ մի քանի տարի անց կհասնեն տարեկան 100 մլրդ դոլար ցուցանիշի, գրում է «Ինտերֆաքսը»: Դեսպանի գնահատականով` դա կարող է տեղի ունենալ 2018թ.:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment