Wednesday, July 18, 2012

Ցեղասպանության մասին գիրքը բեսթսելլեր է դարձել

HayNews.am. 18-7-2012- Քրիս Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» (The Sandcastle Girls) գիրքը մեծ արձագանք է գտել ամերիկյան մամուլում: Ամերիկյան հեղինակավոր The Washington Post, USA Today և Boston Globe թերթերում հոդվածներ է հրապարակվել «Ավազե ամրոցի աղջիկների» մասին: The Washington Post-ի հոդվածագիր Էուգենիա Զուկերմանը «Ավազե ամրոցի աղջիկները» գրքի մասին իր հոդվածում գրում է. «Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» գիրքը գուցե նովել է, բայց այն հիմնված է նրա ընտանիքի պատմության վրա և այն շատ արժեքավոր և հզոր ապացույց է, որը մատնացույց է անում անժխտելին»: USA Today-ի հոդվածագիր Կարոլ Մեմոթը գրում է, որ Բոհջալյանը շուրջ մեկ դար առաջ տեղի ունեցածը այնպես է ներկայացնում, որ ընթերցողները շնչահեղձության են հասնում: Boston Globe-ի հոդվածագիր Ջուլի Ուիթթես Շլաքը գրքին նվիրված իր հոդվածում գրում է. «Բոհջալյանին հաջողվել է պատկերել սարսափը»: Նշենք, որ ամերիկահայ գրող Քրիս Բոհջալյանը բավականին հայտնի է ԱՄՆ-ում: Նրա վեպերը շատ անգամներ են համարվել բեսթսելլերներ: Բացառություն չի կազմում նաև «Ավազե ամրոցի աղջիկները» վեպը, որը նույնպես մի շարք ամերիկյան հեղինակավոր թերթերի կողմից հայտնվել է բեսթսելլերների շարքում:

No comments: