Wednesday, July 18, 2012

Պուտինն ու Էրդողանը Մոսկվայում կքննարկեն տարածաշրջանային ու միջազգային խնդիրներ

Panorama.am. 18-7-2012- Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանն այսօր հանդիպելու են Մոսկվայում Էրդողանի Մոսկվա կատարելիք աշխատանքային այցի շրջանակներում: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Հաղորդագրության համաձայն, «բանակցությունների ժամանակ նախատեսված է երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև կարևոր տարածաշրջանային ու միջազգային խնդիրների վերաբերյալ մտքերի փոխանակում, այդ թվում Սիրիայում ստեղծված իրավիճակի շուրջ»: «Ռիա Նովոստի» գործակալությունը հիշեցնում, որ ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները գրել էին, թե Էրդողանը մտադիր է համոզել Պուտինին վերանայել ռուսական քաղաքականությունը Սիրիայի հարցում և վետո չկիրառել ՄԱԿ-ի ԱԽ-ում Սիրիայի վերաբերյալ արևմուտքի ներկայացրած նոր բանաձևի նկատմամբ: Գործակալությունը, այնուհանդերձ, վկայակոչելով «Միլիյեթ» պարբերականին, գրում է, թե պետք չէ մեծ ակնկալիքներ ունենալ նախատեսված բանակցություններից, քանի որ Սիրիայում խորացող ճգնաժամին զուգընթաց «Մոսկվայի և Անկարայի միջև սույն խնդրի լուծման հեռանկարների մոտեցումներն էլ առավել են հեռանում իրարից»:

No comments: