Tuesday, July 17, 2012

Իրաքը Թուրքիայի համար փակել է օդային սահմանը

Tert.am. 17-7-2012- Իրաքը փակել է օդային տարածքը թուրքական ինքնաթիռների համար, ինչի պատճառով Թուրքական ավիաուղիների երկու ինքնաթիռ մնացել են Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության մայրաքաղաք Էրբիլում: Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքին նշել է, որ Իրաքը չի կարող լուռ մնալ հարևան երկրի ինքնաթիռների կողմից սահմանը խախտելու միջադեպերին: Օդային սահմանը փակելու համար մի քանի վարկած է շրջանառվում: Դրանցից մեկն այն է, որ էլեկտրաէներգիայի տատանման պատճառով շարքից դուրս են եկել ռադարները: Պատճառներից մեկն էլ համարվում է երկու երկրների «նավթային ճգնաժամը»: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Միլլիյեթը», «Թուրքական ավիաուղիներից» հույս են հայտնել, որ խնդիրը 2 ժամվա ընթացքում կհարթվի և ինքնաթիռները կվերադառնան Թուրքիա:

No comments: