Monday, July 16, 2012

Էլմար Մամեդյարովը հուլիսի վերջին պաշտոնական այցով մեկնելու է Փարիզ

1in.am. 16-7-2012- Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հուլիսի 31-ին պաշտոնական այցով ժամանելու է Փարիզ: Այդ այցը տեղի է ունենալու Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի համապատասխան հրավերի հիման վրա: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեն: Վերջինիս խոսքերով՝ այդ այցի ժամանակ քննարկվելու է տարբեր ոլորտներին առնչվող երկկողմանի հարաբերությունների հարցը: Դեսպանը նկատել է, որ ֆրանսիական ընկերություններն իրենց գործունեությունն են ծավալել Ադրբեջանի տնտեսության ինչպես էներգետիկ, այնպես էլ ոչ նավթային սեկտորներում: Մոնիեն նաև ուշադրություն է հրավիրել Բաքվում կառուցվող ֆրանսիական վարժարանի վրա, որում սովորելու է 700 երեխա:

No comments: