Thursday, July 12, 2012

Թուրքիան քուրդ քաղաքական գործիչների ցեղասպանություն է իրականացնում. քուրդ պատգամավոր

Haynews.am. 12-7-2012- Թուրքիայի խորհրդարանի միակ քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն»
կուսակցությունից պատգամավոր Սաբահաթ Թունջելն անդրադարձել է Թուրքիայում քրդերի իրավունքների ոտնահարմանը: Սասունում տեղի քրդական գյուղերից մեկի բնակիչների հետ զրույցում Թունջելը նշել է, որ թեև Թուրքիայում հրաժարվել են այն քաղաքականությունից, որով քրդերը համարվում էին «լեռնային թուրքեր», սակայն պատերազմը շարունակվում է: «Ներկայումս արյուն է թափվում, երիտասարդներ են սպանվում: Թուրքիան պետք է փոխի իր քաղաքականությունը և ճանաչի քրդերի իրավունքները` հետագա արյունահեղությունից խուսափելու համար: Պետությունը մեզ ոչինչ չի առաջարկում, թեև խոսում են «եղբայրության» մասին: Միակ բանը, որ պետությունն առաջարկում է, KCK անունը կրող գործն է, որով ցեղասպանություն է իրականացվում քուրդ քաղաքական գործիչներից դեմ: Ժամանակին ասում էին` քրդեր գոյություն չունեն, իսկ այժմ քրդեր գոյություն ունեն, սակայն նրանք իրավունքներ չունեն»,-հայտարարել է թուրք պատգամավորը:

No comments: