ՀՀ Արդարադատության նախարարը որոշում է կայացրել իրենց հետագա պատիժը կրելու նպատակով Իրանի Իսլամական Հանրապետություն տեղեփոխվելու ցանկություն հայտնած 12 դատապարտյալի ԻԻՀ փոխանցելու մասին, այս մասին հայտնում է Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Հուլիսի 10-ին իրականացվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող Իրանի 12 քաղաքացու փոխանցումը (11 տղամարդ և մեկ կին) Իրան՝ հետագա պատիժն այնտեղ կրելու նպատակով: Փոխանցումն իրականացվել է բարի կամքի դրսևորմամբ՝ փոխադարձության հիման վրա և հիմք է ընդունվել ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության հայտագիրը, ինչպես նաև՝ ՀՀ արդարադատության նախարարի և Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև գործում են 2006թ. հուլիսի 5-ին Թեհրանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև քաղաքացիական և քրեական գործերով իրավական համագործակցության մասին» և «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հանձնման մասին» համաձայնագրերը: Ներկայումս շարունակվում է բանակցային գործընթացը դատապարտյալների փոխանցումը կարգավորող միջազգային պայմանագրի նախագծի ստորագրման ուղղությամբ: Պատժի մնացած մասը կրելու նպատակով ԻԻՀ փոխանցված դատապարտյալները ՀՀ դատարանների կողմից դատապարտվել էին ազատազրկման ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ (Մաքսանենգություն), 268-րդ (Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) և 266-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն՝ իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) հոդվածներով նախատեսված արարքներ կատարելու համար: Saturday, July 14, 2012
Իրանցի դատապարտյալները շնորհիվ ՀՀ բարի կամքի՝ պատժի մնացած մասը կկրեն հայրենիքում
ՀՀ Արդարադատության նախարարը որոշում է կայացրել իրենց հետագա պատիժը կրելու նպատակով Իրանի Իսլամական Հանրապետություն տեղեփոխվելու ցանկություն հայտնած 12 դատապարտյալի ԻԻՀ փոխանցելու մասին, այս մասին հայտնում է Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Հուլիսի 10-ին իրականացվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող Իրանի 12 քաղաքացու փոխանցումը (11 տղամարդ և մեկ կին) Իրան՝ հետագա պատիժն այնտեղ կրելու նպատակով: Փոխանցումն իրականացվել է բարի կամքի դրսևորմամբ՝ փոխադարձության հիման վրա և հիմք է ընդունվել ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության հայտագիրը, ինչպես նաև՝ ՀՀ արդարադատության նախարարի և Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև գործում են 2006թ. հուլիսի 5-ին Թեհրանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև քաղաքացիական և քրեական գործերով իրավական համագործակցության մասին» և «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հանձնման մասին» համաձայնագրերը: Ներկայումս շարունակվում է բանակցային գործընթացը դատապարտյալների փոխանցումը կարգավորող միջազգային պայմանագրի նախագծի ստորագրման ուղղությամբ: Պատժի մնացած մասը կրելու նպատակով ԻԻՀ փոխանցված դատապարտյալները ՀՀ դատարանների կողմից դատապարտվել էին ազատազրկման ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ (Մաքսանենգություն), 268-րդ (Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) և 266-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն՝ իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) հոդվածներով նախատեսված արարքներ կատարելու համար:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment