Zham.am. 14-7-2012- Թուրքիայից շարունակում են արձագանքել Հայոց Ցեղասպանության հարցով խորհրդարան նոր օրինագիծ մտցնելու Ֆրանսիայի նոր նախագահ Ֆրանսուա Օլանդի մտադրության վերահաստատմանը: Մասնավորապես Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար և գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը, ով հայտնի է իր խիստ ժխտողական կեցվածքով, հատուկ հոդված է տպագրել ու հորդորել Ֆրանսիայի նախագահին չկրկնել նախորդ կառավարության «սխալները, քանի որ ոչ ոք դրանից շահած դուրս չի գա»: Բաղըշը իր հոդվածում գրել է, թե Թուրքիան մշտապես Ֆրանսիային համարել է իր բարեկամն ու համագործակցել է նրա հետ, սակայն Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծերի առաջ քաշումը «ստվերում» է այդ բարեկամությունը. «Մենք կարող ենք հասկանալ Ֆրանսիայի հետաքրքրվածությունը 1915 թվականի դեպքերի նկատմամբ` հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբում նրա համանախագահությունը և Ֆրանսիայում բնակվող հայկական բազմամարդ համայնքը»,- նշել է Բաղըշը` հիշեցնելով, թե Թուրքիան 1915 թվականի դեպքերի ուսումնասիրության համար պատրաստ է պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծել: Բաղըշը հույս ունի, որ Օլանդի կառավարման ժամանակաշրջանում ֆրանս-թուրքական հարաբերությունները կմտնեն նոր փուլ և որ Թուրքիան քայլեր է ձեռնարկում է Ֆրանսիայի հետ հարաբերությունները դրական մթնոլորտում պահելու համար. «Հույս ունեն, որ ջանքեր չի խնայի նաև Ֆրանսիան»,- գրել է նա: Saturday, July 14, 2012
Բաղըշը հիմա էլ Օլանդին է ուզում սովորեցնել
Zham.am. 14-7-2012- Թուրքիայից շարունակում են արձագանքել Հայոց Ցեղասպանության հարցով խորհրդարան նոր օրինագիծ մտցնելու Ֆրանսիայի նոր նախագահ Ֆրանսուա Օլանդի մտադրության վերահաստատմանը: Մասնավորապես Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար և գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը, ով հայտնի է իր խիստ ժխտողական կեցվածքով, հատուկ հոդված է տպագրել ու հորդորել Ֆրանսիայի նախագահին չկրկնել նախորդ կառավարության «սխալները, քանի որ ոչ ոք դրանից շահած դուրս չի գա»: Բաղըշը իր հոդվածում գրել է, թե Թուրքիան մշտապես Ֆրանսիային համարել է իր բարեկամն ու համագործակցել է նրա հետ, սակայն Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծերի առաջ քաշումը «ստվերում» է այդ բարեկամությունը. «Մենք կարող ենք հասկանալ Ֆրանսիայի հետաքրքրվածությունը 1915 թվականի դեպքերի նկատմամբ` հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբում նրա համանախագահությունը և Ֆրանսիայում բնակվող հայկական բազմամարդ համայնքը»,- նշել է Բաղըշը` հիշեցնելով, թե Թուրքիան 1915 թվականի դեպքերի ուսումնասիրության համար պատրաստ է պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծել: Բաղըշը հույս ունի, որ Օլանդի կառավարման ժամանակաշրջանում ֆրանս-թուրքական հարաբերությունները կմտնեն նոր փուլ և որ Թուրքիան քայլեր է ձեռնարկում է Ֆրանսիայի հետ հարաբերությունները դրական մթնոլորտում պահելու համար. «Հույս ունեն, որ ջանքեր չի խնայի նաև Ֆրանսիան»,- գրել է նա:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment