ստորջրյա հետախուզական սարքեր ուղարկել Պարսից ծոց, հայտնում է Russian Times-ը՝ գրելով, որ սա ամենավերջին զարգացումն է Իրանի դեմ հնարավոր պատերազմում: «Փոքր, սուզանավակերպ, հեռակառավարվող սարքերի» մասին, դեռևս նախորդ շաբաթ գրել էր Los Angeles Times-ը՝ հղում կատարելով անանուն պաշտոնյաներին: Ըստ նախնական տեղեկությունների՝ SeaFox անվանումով սարքերը ուղարկվել են տեղորոշելու և ոչնչացնելու համար ականները, որոնք հնարավոր է տեղադրած լինի Իրանը՝ Հորմուզի նեղուց մուտքն արգելափակելու գործողությունների շրջանակներում: The Times-ի տվյալներով այդ սուզանավակները ընդամենը 120 սմ երկարություն և 100 ֆունտից էլ քիչ քաշ ունեն, կարող են սուզվել մինչև 90 մ խորություն և յուրաքանչյուրն արժե 100 000 ԱՄՆ դոլար: Սարքը համալրված է նաև անջրաթափանց հեռուստախցիկով: ԱՄՆ-ն արդեն Իրանի ափերի մոտ է ուղարկել իր 3 խոշոր ավիակիր՝ «Էնթերփրայզը», «Դուայթ Դ. Էյզենհաուրեը» և «Աբրահամ Լինքոլնը»: Օգոստոսին տարածաշրջան կհասնի նաև «Ջոն Ս. Սթենիսը»: Դրանք միլիարդավոր դոլարներ են գնահատվում, անտեսանելի են ցամաքից և կարող են կառավարվել աշխարհի ցանկացած կետից: Այս զարգացումների առիթով ամերիկյան Ռազմական հետազոտությունների ինստիտուտի ավագ վերլուծաբան Քրիստոֆեր Հարմերն ասել է. «Եթե իրանցիները ցանկանան փակել հորմուզի նեղուցը, կարող են անել դա, սակայն կկարողանան ընդամենը մեկ անգամ»:
Saturday, July 14, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment