նախագահ Այազ Մութալիբովը հնարավոր է նշանակվի այդ երկրի փոխվարչապետ: Ղարաբաղյան պատերազմում անհաջողություն ունենալու մեղադրանքով Ադրբեջանից վտարված Մութալիբովի վերադարձը հայրենիք հնարավոր է դարձել Ադրբեջանի խորհրդարանի կողմից «Նախկին նախագահների մասին» օրենքի ընդունումից հետո: Բաքու վերադառնալուց մի քանի օր առաջ Մութալիբովը ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտարարել է, որ այլևս քաղաքականությամբ չի զբաղվելու: Այս մասին տեղեկացնում է Gundeminfo.az լրատվական կայքը: Ըստ աղբյուրի՝ արդեն լուծվել են Մութալիբովի` Ադրբեջանի կառավարությունում ներկայացվելու հետ կապված տեխնիկական հարցերը: Ըստ Ադրբեջանի քաղաքական վերնախավում շրջանառվող լուրերի` նախկին նախագահը նշանակվելու է Ադրբեջանի վարչապետի առաջին տեղակալի պաշտոնում, որ թափուր է մնացել Աբբաս Աբբասովից հետո: Հայրենիք վերադառնալուց առաջ Մութալիբովը հրաժարվել է Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդի պաշտոնից: Կուսակցության պաշտոնյաներից մեկը կայքին հայտնել է, որ ինչպես երևում է` Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու, ինչպես նաև 2013 թ-ի նախագահական ընտրություններում շիրվանցիների ձայները շահելու համար Բաքվում որոշել են օգտվել Մութալիբովի հնարավորություններից: «Քաղաքականությամբ այլևս չզբաղվելու մասին արած հայտարարությամբ Մութալիբովն իրականում հասկացնել է տվել, որ ներկայացվելու է գործադիր կառույցներում», -հայտնում է gundeminfo.az-ը:
Saturday, July 14, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment