Thursday, July 19, 2012

Ասադի տապալման յուրաքանչյուր սցենար կավելացնի Թուրքիայի դերակատարությունը տարածաշրջանում. քաղաքագետ

Իրանի շուրջ լարվածությունը որոշ չափով թուլացել է, ինչը պայմանավորված է միջազգային հանրության
ուշադրության՝ Սիրիային ուղղված լինելով: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: «Ռուսաստանն ու Չինաստանը դժվար պաշտպանեն Արևելյան երկրների կողմից առաջ քաշված բանաձևը: Միաժամանակ, կանխատեսելի է, որ Ասադի տապալման յուրաքանչյուր սցենար կավելացնի Թուրքիայի դերակատարությունը տարածաշրջանում, ինչը որոշակի անդրադարձ կունենա Հայաստանի վրա»,- նշեց նա: Սերգեյ Մինասյանի խոսքով` Իրանի վրա գործադրվող ճնշումներն ապագայում կարող են ավելի մեծանալ, ինչն իր ազդեցությունը կունենա տարածաշրջանային մյուս երկրների վրա:

No comments: