աշխատանքային խմբի այցը Հայաստանի Հանրապետություն, որտեղ այն կքննարկի Արաքս գետի ջրի օգտագործմանն առնչվող հարցեր: «Այցի նպատակն է քննարկել Արաքս գետի ջրօգտագործման` ջրի որակական ու քանակական մոնիթորինգի խնդիրները, Անդրսահմանային Խաղաղության այգու հիմնման հարցերը», – Tert.am–ին հայտնեց Բնապահպանության նախարարության մամուլի քարտուղար Հասմիկ Մկրտչյանը։ Հասմիկ Մկրտչյանը հավելեց, որ Իրանի և Հայաստանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ յուրաքանչյուր տարի հայ-իրանական փորձագիտական խմբերն իրականացնում են Արաքսի մոնիթորինգը: Նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Վլադիմիր Նարիմանյանը Tert.am–ին հայտնեց, որ Արաքս գետի ջրի որակական և քանակական ցուցանիշները նորմայի սահմաններում են: «Յուրաքանչյուր տարի մենք անում ենք այդ դիտարկումը և չի եղել տարի, որ նորմայից ցածր լինի»,- ասաց Վլադիմիր Նարիմանյանը: Ինչ վերաբերում է անդրսահմանային այգուն, ապա այն, ինչպես հուշում է վերնագիրը, խորհրդանշելու է երկու ժողովուրդների բարեկամությունը և տեղակայված է լինելու «Հայաստանի և Իրանի հատվող տարածքի մոտ»: Այգու նախագծային աշխատանքները դեռ սկսված չեն և հուլիսի 17–ին Բնության թանգարանում կստորագրվի այդ աշխատանքները վավերացնող փաստաթուղթ:
Saturday, July 14, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment