Saturday, July 14, 2012

Ագնեշկա Հոլանդ. Հայոց ցեղասպանության մասին հարկավոր է լավ ֆիլմ նկարահանել

News.am. 14-7-2012- Հարկավոր է Հայոց ցեղասպանության մասին ծանրակշիռ ֆիլմ նկարահանել, որն ամբողջապես կարտացոլի ողբերգության էությունը: Այսօր` հուլիսի 14-ին, Երեւանում կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնին հրավիրված ռեժիսոր Ագնեշկա Հոլլանդը: «Դուք դեռ կարիք ունեք ճշմարտության համար մաքառելու», -ասել է նա` հավելելով, որ քաղաքական շատ թեմաներ պատշաճ կերպով ներկայացված չեն արեւմտյան կինեմատոգրաֆիայում: «Նույնիսկ բարձրագույն կրթությամբ մարկանցից շատերը պատկերացում չունեն այն մասին, թե Խորհրդային Միությունում ինչ է տեղի ունեցել 30, 40, 50-ական թվականներին: Սրա մողավորը հիմնականում կինեմատոգրաֆն է, որը չի կարողացել բավական լավ ներկայացնել թեման», - կարծում է Հոլլանդը: Լեհ ռեժիսորը խոստովանել է, որ մրցանակներն ու նվերներն իհարկե մեծ նշանակություն ունեն, քանի որ վկայում են գնահատված լինելու մասին: «Ես հանուն փողի ֆիլմ չեմ նկարահանում: Առայօր զարմանում եմ, որ ինձ վճարում են սիրած գործով զբավելու համար», - ասել է Հոլանդը: Մամուլի ասուլիսում Ագնեշկա Հոլանդը նշել է, որ երբեք չի ծրագրում, թե որտեղ, երբ եւ ինչպես է նկարահանելու իր հերթական ֆիլմը: «Կարող է պատահել այնպես, որ ես մի ամբողջ տարի մնամ Երեւանում: Ես ոչինչ չեմ բացառում», - կատակել է Հոլանդը: «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում Ագնեշկա Հոլանդին «Փարաջանովի թալեր» մրցանակ կշնորհվի: Նշենք, որ «Ոսկե ծիրան» Իններորդ միջազգային կինոփառատոնի «Երեւանյան պրեմիերաներ» ծրագրում ներկայացված «Մթության մեջ» կինոնկարը 2011 թվականին ներկայացվել էր «Օսկարի»: Կինոնկարը պատմում է լվովյան խողովակագործ պան Սոխեի մասին, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ թաքցրել է նացիստներից հրաշքով փրկված մի խումբ հրեաների:

No comments: