Wednesday, July 18, 2012

Թուրքական կողմն այլ ակնկալիքներ ուներ արձանագրություններից

«Առավոտի» հետ զրույցում Գերման մարշալի հիմնադրամի Անկարայի գրասենյակի տնօրեն Օզգյուր Ունլուհիսարչիկին, անդրադառնալով արձանագրությունների ներկայիս սառեցված վիճակին, նշել է. «Թուրքական կողմը սխալ ակնկալիքներ ուներ այդ արձանագրություններից։ Թուրքիայի կառավարությունն ակնկալում էր, որ արձանագրությունների գործընթացին գուգահեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև կընթանան խաղաղ և հաջող բանակցություններ, և որ Ադրբեջանն ավելի շուտ շնորհակալ կլիներ Թուրքիայից այդ հնարավորության համար, ոչ թե կզայրանար։ Սակայն ամեն ինչ այլ կերպ ընթացավ։ Եվ երբ Ռուսաստանի կառավարությունը հստակ ձևով տեղեկություններ հայտնեց Ադրբեջանին՝ գաղտնի բանակցությունների մասին, նախագահ Ալիևը խիստ հայտարարություններով հանդես եկավ, պառլամենտի անդամները եկան Թուրքիա՝ լոբբիստական գործունեություն իրականացնելու, և նաև այդ պատճառով եղավ հասարակական որոշակի ըմբոստություն։ Արդյունքում Թուրքիան սառեցրեց արձանագրությունները։ Բայց կարծում եմ, որ նմանատիպ զարգացումներ են եղել նաև Հայաստանում»: Հարցին, թե՝ «կիսո՞ւմ է այն տեսակետը, որ արձանագրությունների տապալման հարցում դերակատարում ունեցան թուրքական ազգայնական շրջանակները», վերջինս նշել է. «Ցանկացած թուրք ազգայնական է։ Ամեն ինչ կախված է ազգայնականության չափաբաժնից։ Թուրքերի մեծամասնության համար Ադրբեջանը բավականին հարազատ բան է։ Այդ իսկ պատճառով ոչ թե այդ ծայրահեղ ազգայնականներն էին, այլ ընդհանուր ազգայնական խմբերն էին, որ որոշակի ազդեցություն ունեցան»:

No comments: