Wednesday, July 18, 2012

Թուրքիայի հայ համայնքի ամենահարուստ հիմնադրամում նորից վեճեր են

HayNews.am. 18-7-2012- Թուրքիայի հայ համայնքի ամենահարուստ հիմնադրամում կրկին ընտրություններ են և հնարավոր են նոր տարաձայնություններ: Ստամբուլի կենտրոնական Բեյօղլու թաղամասում 26-ից ավելի շինության սեփականատեր հանդիսացող Երեք Խորան եկեղեցու հիմնադրամը համարվում է ամենահարուստը հայ համայնքում: Հիմնադրամին է պատկանում նաև Թոքաթլյան հյուրանոցը, որը մյուս կառույցների հետ միլիոնավոր լիրաների եկամուտ է ապահովում: Հիմնադրամի ղեկավար կազմի ընտրությունը, սակայն, 2009 թվականից մշտապես տարաձայնություններով ու վեճերով է ընթանում: Երկու դեպքում ընտրություններն ուղղակի չեղյալ են հայտարարվել: Երեք Խորան եկեղեցու հիմնադրամի անդամներին ընտրում են ոչ թե Պոլսո հայոց պատրիարքարանում ձայնի իրավունք ունեցող 25 հազար հայերը, այլ Բեյօղլու թաղամասում բնակվող շուրջ 600 համայնքի անդամները: Սակայն ընտրությունները բավական բարդ են և ընթանում են լուրջ տարաձայնություններով: Հատկապես մեծ են վեճերն այն հարցում, թե ինչպես օգտագործել ամսական մի քանի հարյուր հազար դոլար կազմող եկամուտը, որն ապահովում են հիմնադրամին պատկանող շինությունները վարձակալության հանձնելու միջոցով:

No comments: