Wednesday, July 18, 2012

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների նոր հանդիպումը կկայանա սեպտեմբերին

News.am. 18-7-2012- Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների նոր հանդիպումը կկայանա սեպտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին այսօր` հուլիսի 18-ին, հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Էդվարդ Նալբանդյան-Էլմար Մամեդյարով հանդիպումը կկայանա Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանի շրջանակներում: Մինչ այդ հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առանձին բանակցություններ կվարեն Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, նշել է Մամեդյարովը: Նրա խոսքով, այդ հանդիպումների ժամկետներն ու վայրը դեռ ճշտվում է, դրանք տեղի կունենան տարբեր ժամանակներում, տարբեր եվրոպական քաղաքներում:

No comments: