Thursday, July 12, 2012

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այսօր ժամանում են Երևան

Տարածաշրջանային հերթական այցի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորը, Ռոբերտ
Բրադկեն և Իգոր Պոպովն այսօր կժամանեն Հայաստան։ Հուլիսի 11-ին ԼՂՀ-ում համանախագահների հետ կայացած հանդիպման ժամանակ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նշել էր, որ հակամարտության կարգավորման ամենամեծ խոչընդոտները Ադրբեջանի կողմից վարվող ապակառուցողական քաղաքականությունը և բանակցային խեղաթյուրված ձևաչափն են: Այս առումով երկրի ղեկավարը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կոչ էր արել շարունակել իրենց աշխատանքը՝ Ադրբեջանին կառուցողական հուն բերելու և լիարժեք ձևաչափը վերականգնելու ուղղությամբ: Հիշեցնենք, որ այցը սկսվել էր հուլիսի 10-ին՝ Ադրբեջանից, այնուհետև նրանք մեկնել էին Ստեփանակերտ:

No comments: