Saturday, July 14, 2012

«Հայոց աշխարհ». Ղարաբաղի հարցով նոր առաջարկներ չեն լինի

Թերթը գրում է, որ ԱՄՆ պետքարտուղարը տարածաշրջանային այցի ընթացքում խոսեց «նոր առաջարկների» մասին, որ շուտով կներկայացվեն կողմերին։ Համանախագահները դա չարեցին։ Այստեղից կարելի՞ է եզրակացնել, որ դրանց կուրատորը ոչ թե Մինսկի խումբն է, այլ Միացյալ Նահանգները։ Պատասխանելով թերթի այս հարցին, ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը նշեց. «Կարծում եմ, այնուամենայնիվ, հիմնական շեշտը դրվելու է ոչ թե նոր առաջարկների վրա՝ հաշվի առնելով, որ աշնանը Հայաստանը մտնում է ակտիվ ներքաղաքական զարգացումների փուլ, եւ նույնը սպասվում է Ադրբեջանում, այլ խաղաղության եւ կայունության պահպանման միջոցառումների վրա։ Չեմ կարծում, թե կլինեն նոր առաջարկներ. ավելի շուտ կողմերին կներկայացվեն հումանիտար բնույթի մոտեցումներ՝ փոխվստահության մթնոլորտի ձեւավորման ներքո ինչ-որ կոնկրետ քայլեր, կապված հասարակական սեկտորների համագործակցության, շփումների ակտիվացման հետ, բայց ոչ քաղաքական քայլեր, որոնք կարելի է համարել բացառիկ հակամարտության կարգավորման համար»։

No comments: