Monday, July 16, 2012

Թուրքիայում առաջարկում են «հազար ու մի եկեղեցիների» քաղաք Անին վերածել «հազար ու մի գիշերների» քաղաքի

1in.am. 16-7-2012- Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կարսի մշակույթի ու արվեստի միության նախագահ Վեդաթ Աքչայոզը հայտարարել է, որ Անիի ավերակները զբոսաշրջիկներին ներկայացնելու համար պետք է օգտվել «Հազար ու մի գիշերների» հեքիաթներից. «Ցայժմ մենք զբոսաշրջիկներին չենք ներկայացրել, որ Անիի ավերակներում առկա են գետնափոր գրադարաններ, լեգենդի վերածված պատմությունները, Մետաքսե ճանապարհով անցած քարավաններին առնչված դեպքերը, ինչը կարևոր կորուստ է այդ պլանում: Մինչև 1994 թվականն Անիի ավերակներն առաջին աստիճանի ռազմական արգելված գոտի էին: Անիի ավերակները շատ կարևոր են Թուրքիայի և մասնավորապես Կարսի համար: Եթե մենք կարողանանք առաջնային պլան մղել Անիի ավերակների միստիկ կողմը, ապա մենք կկարողանանք ավելի լավ ներկայացնել այստեղի մշակույթը, որում առկա են ուրարտական, խուռիական, պարսկական, բյուզանդական, սելջուկյան, օսմանյան ու վրացական տարրեր: Անիի ավերակները վերածվել են բազմաթիվ մշակույթների ու կրոնների խորհրդանիշի»:

No comments: