Wednesday, August 8, 2012

«Այն ժամանակ, երբ բազմաթիվ երկրներ երես են թեքել Իրանից, Թուրքիան մշտապես աջակցել է նրան». Էրդողան

1in.am. 8-8-2012- Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն իր գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) Անկարայի նահանգային ղեկավարության հետ հացկերույթի ժամանակ անդրադարձել է Թուրքիային հասցեագրած իրանական կողմի վերջին սպառնալիքներին. «Թուրքիայի հասցեին արված Իրանի մի շարք պաշտոնատար անձանց մեղադրանքներն ու սպառնալիքներն Անկարային ստիպում են մտածել: Այն ժամանակ, երբ բազմաթիվ երկրներ երես են թեքել Իրանից, Թուրքիան մշտապես աջակցել է նրան: Այդօրինակ հայտարարություններն ու սպառնալիքները Թուրքիային ստիպում են մտածել: Իրանի իշխանությունները նախ պետք է մտածեն Սիրիայի նկատմամբ սեփական քաղաքականության մասին, հետո նոր խոսեն Թուրքիայի մասին»:

No comments: