Wednesday, August 8, 2012

Սերժ Սարգսյան. Մեկ միլիարդ դոլարը սահմանագիծ չէ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառության համար

News.am. 8-8-2012- Մեկ միլիարդ դոլարը սահմանագիծ չէ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ
ապրանքաշրջանառության համար: Այդ մասին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում օգոստոսի 8-ին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Առաջիկա 2-3 տարում հնարավոր կլինի կրկնապատկել, անգամ եռապատկել ապրանքաշրջանառությունը», - նշել է Սերժ Սարգսյանը, գրում է «ՌԻԱ Նովոստին»: Հայաստանի նախագահը նաեւ նշել է երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությունը. «Մենք երկարացրինք ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը Հայաստանում: Կարծում ենք, որ Հայաստանում ռուսական ռազմակայանի առկայությունը բխում է մեր անվտանգության շահերից», - ասել է նա: Սերժ Սարգսյանը նաեւ հավելել է, որ Հայաստանի տարածքում կանցկացվեն ՀԱՊԿ ԱԱՀՈՒ-ի ուսումնավարժանքները: Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, Հայաստանի նախագահի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն տեղի է ունենում օգոստոսի 7-8-ին:

No comments: