Wednesday, August 8, 2012

Հույն ակտիվիստները պահանջում են թուրքերին վտարել Արևմտյան Թրակիայից

Panorama.am. 8-8-2012- Հունաստանի «Ոսկե արշալույս» ազգայնական կուսակցության ավելի քան 150 ակտիվիստներ հարձակվել են Հունաստանի «Թուրք երիտասարդների միության» գրասենյակի վրա և շշեր նետել հարակից այգում գտնվող թուրքերի վրա: Այս մասին տեղեկացնող «CNNTurk» լրատվական ծառայությունը հայտնում է, որ կուսակցական ակտիվիստները Աթենքի Գյուլջինե հրապարակում բողոքի ցույց են կազմակերպել ապօրինի ներգաղթյալներին Արևմտյան Թրակիա ուղարկելու կապակցությամբ: Արևմտյան Թրակիան Հունաստանի թուրքաբնակ շրջանն է: Այնուհետև ցուցարարները երթով շարժվել են դեպի թուրքական դեսպանատուն, որից հետո հունական ազգային քայլերգը երգելով մոտեցել են «Թուրք երիտասարդների միության» շենքին: Վանկարկել են թուրքերին հասցեագրված «Դուրս Թրակիայից» կարգախոսը և արել Թուրքիային վարկաբեկող այլ վիրավորական արտահայտություններ: Ոստիկանները ստիպված են եղել միջամտել և հանդարտեցնել ցուցարարներին:

No comments: