հայտնել է Չմիավորման շարժման 16-րդ համագումարի մամլո քարտուղար Ռամին Մեհմանպարաստը: Մեհմանպարաստի խոսքերով` Պան Գի Մունը իրանական կողմի հրավերով չորեքշաբթի կմասնակցի Չմիավորման շարժման համագումարին: Այս մասին հաղորդում է Fars գործակալությունը: Իրանի պաշտոնական անձանց հայտարարությունների համաձայն` Չմիավորման շարժման համագումարին կմասնակցեն 120 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ բարձրագույն մակարդակի 50 առաջնորդներ, ինչպիսին են՝ նախագահը, վարչապետը և փոխնախագահը: Չմիավորման շարժումը համախմբել է 120 երկրների, որոնք չեն ցանկանում հանդես գալ ռազմական բլոկերում:
Sunday, August 26, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment