Wednesday, August 8, 2012

Կիպրոսի թուրքական մասում հինավուրց եկեղեցին վերածվել է արտաքնոցի

News.am. 8-8-2012- Թուրքերի կողմից գրավված կիպրական քաղաք Ֆամագուստայում գտնվող միջնադարյան պատմական հուշարձան սուրբ Գեորգիի եկեղեցին սկսել են իբրեւ արտաքնոց օգտագործել: Այդ մասին գրել է հունական «Հավանտիս» թերթը: Թերթի տվյալներով, որի վրա հիմնվում է «pravoslavie.by» պորտալը, քաղաք-ամրոցում պատմական շատ հուշարձաններ կան, որոնք շուտով քարակույտի կվերածվեն: Բացի նրանից, որ եկեղեցիների տարածքը համատարած խոտով է ծածկված, գիշերն էլ այնտեղ են գալիս խմիչքի սիրահարները, որոնք իրենց հետեւից աղբ են թողնում: Նույնանման վիճակում են Սուրբ Սիմոնի, Սուրբ Աստվածածնի գոտու, Սուրբ Նիկոլայի եկեղեցիները: Ֆամագուստան նավահանգստային քաղաք է Կիպրոսի հարավարեւելյան մասում` միայն Թուրքիայի կողմից ճանաչված «պետության»` «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» տարածքում: Հյուսիսային Կիպրոսի տարածքը գրավվել էր 1974թ. թուրքական զորքերի կողմից:

No comments: