Tert.am. 25-8-2012- Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կցանկանար, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը հանդիպումներ անցկացնեին և բանակցություններ վարեին Ստամբուլում, այս մասին հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը՝ հղում կատարելով թուրքական Star թերթին։ Ահմեդ Դավութօղլուն նաև ասել է, որ Թուրքիան տարածաշրջանում առկա հակամարտությունները լուծելու քաղաքականություն է վարում, ինչի շնորհիվ Թուրքիան տարածաշրջանի առաջատար երկիրն է դարձել։ «Մենք կցանկանայինք, որ Սիրիայի հարցով բանակցությունները տեղի ունենային Թուրքիայում։ Կուզենայինք նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նույնպես հանդիպումներ տեղի ունենային Ստամբուլում»,– ասել է նա։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երեք երկրներով՝ ԱՄՆ, Ֆրանսիա և Ռուսաստան։ Saturday, August 25, 2012
Թուրքիան Հայաստանին և Ադրբեջանին առաջարկում է բանակցություններ վարել Ստամբուլում
Tert.am. 25-8-2012- Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կցանկանար, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը հանդիպումներ անցկացնեին և բանակցություններ վարեին Ստամբուլում, այս մասին հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը՝ հղում կատարելով թուրքական Star թերթին։ Ահմեդ Դավութօղլուն նաև ասել է, որ Թուրքիան տարածաշրջանում առկա հակամարտությունները լուծելու քաղաքականություն է վարում, ինչի շնորհիվ Թուրքիան տարածաշրջանի առաջատար երկիրն է դարձել։ «Մենք կցանկանայինք, որ Սիրիայի հարցով բանակցությունները տեղի ունենային Թուրքիայում։ Կուզենայինք նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նույնպես հանդիպումներ տեղի ունենային Ստամբուլում»,– ասել է նա։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երեք երկրներով՝ ԱՄՆ, Ֆրանսիա և Ռուսաստան։
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment