Sunday, August 26, 2012

Սիրիայի ճգնաժամն Իրանին հարվածելու նոր հնարավորություններ է ընձեռում Իսրայելին. The Daily Mail

1in.am. 26-8-2012- Սիրիայի քաղաքացիական պատերազմը իրանական միջուկային օբյեկտներին հարվածելու նոր հնարավորություններ է ընձեռում իսրայելական ավիացիային: Այս մասին գրել է The Daily Mail-ը: Թերթը մատնանշում է, որ չնայած քաղաքական իրավիճակին և պետական առաջնորդների հայտարարություններին, բանակը նախապատրաստվում է հարվածել Իրանին, քանի որ «բանակի խնդիրներից մեկն անվտանգությանը սպառնացող բոլոր տարբերակների չեզոքացման դիտարկումն է»: The Daily Mail-ը հիշեցրել է, որ Իսրայելն արդեն երկու անգամ կանխել է հարևանների միջուկային ծրագրերի զարգացումը, երբ 1981թ. Իսրայելը հարվածեց իրաքյան Օսիրակ միջուկային հրթիռին, իսկ 2007թ. հարձակում գործեց սիրիական միջուկային օբյեկտի վրա: Իրանական միջուկային ծրագրի ոչնչացումը կամ առաջընթացի դանդաղեցումն ավելի բարդ է, քանի որ Իրանն Իսրայելից մեծ հեռավորության վրա է գտնվում, բացի այդ՝ նրա միջուկային օբյեկտները տեղակայված են երկրի տարածքով մեկ: Մինչ վերջին ժամանակները ՑԱԽԱԼ-ի BBC-ին դիտարկում էր Իրանի վրա հարձակվել Թուրքիայի, Հորդանանի, Իրաքի կամ Սաուդյան Արաբիայի վրայով: Այս առումով Իրաքն ամենահավանական տարբերակն է, քանի որ Հորդանանի վրայով թռիքչը կարող է հանգեցնել մեծ քաղաքական անախորժությունների: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ինչը բարդացնում է գործը, իսկ հույս ունենալ, որ Սաուդյան Արաբիան կփակի աչքերը իր օդային տարածքը խախտելու դեպքում, ևս հավանական չէ: Այս համատեքստում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումը իսրայելցիներին նոր հնարավորություններ կընձեռի ռազմական տեսանկյունից: Թերթի փոխանցմամբ` «մոտակա ամիսների ընթացքում Իսրայելի նոր հնարավորությունների պատուհանը գնալով կընդլայնվի»:

No comments: