Wednesday, September 19, 2012

Ի՞նչ կա Հայաստան տանող թուրքական ճանապարհի վերանորոգման հետևում

Tert.am. 18-9-2012- Ի՞նչ կա Հայաստան տանող թուրքական ճանապարհի վերանորոգման հետևում. այս հարցադրումն է անում է 1news.az-ը՝ խոսելով Իգդիրի շրջանի ավտոճանապարհի մասին, որը հասնում է Հայաստանի սահմանին: Ըստ գործակալության՝ շրջանի բնակչությունն անհանգստացած է, որ ինտենսիվ նորոգման աշխատանքների պատճառը կարող է լինել Թուրքիա-Հայաստան սահմանի բացման հեռանկարը: Նույն մտահոգությամբ հայտարարություն է արել թուրք-ադրբեջանական մի կազմակերպության Իգդիրի մասնաճյուղը: Գործակալության լրագրողը կապվել է Իգդիրի շրջանի ղեկավարության հետ, սակայն վերջիններս զերծ են մնացել մեկնաբանություններից: Լրագրողը «հիշեցրել» է, որ այդ երկիրը խոստացել է չբացել Հայաստանի հետ սահմանը մինչև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը:

No comments: