HayNews.am. 11 Սեպտեմբերի 2012- Թուրքիայում առանց լուրջ առաջընթացի շարունակվում է Սևակ Բալըքչըի սպանության գործով դատավարությունը, փոխանցում են թուրքական կայքերը: 2011 թվականի ապրիլի 24-ին Սասունում տեղակայված Թուրքիայի զինված ուժերի զորամասերից մեկում պարտադիր ժամկետային զինծառայություն անցնող պոլսահայ Սևակը սպանվել էր թուրք ծառայակցի կողմից: Թեև պաշտոնական շրջանակները նշում են, որ Սևակը սպանվել է դժբախտ պատահարի հետևանքով, սակայն փաստերը ցույց են տալիս, որ Քըվանչ Աղաօղլուն դիտմամբ է սպանել հայ զինվորին: Արդեն մեկ տարուց ավել է, ինչ ընթանում է Սևակի սպանության գործով դատավարությունը,որն աչքի է ընկնում կանխակալությամբ: Մարդասպանը` Աղաօղլուն, կալանավորված չէ: Դիարբեքիրի դատարանը, որտեղ էլ ընթանում է դատավարությունը, որոշել է հերթական նիստը հետաձգել և նշանակել 2012 թվականի նոյեմբերի 5-ին:Wednesday, September 12, 2012
Ապրիլի 24-ին Թուրքիայում սպանված Սևակի գործով մյուս դատական նիստը` նոյեմբերին
HayNews.am. 11 Սեպտեմբերի 2012- Թուրքիայում առանց լուրջ առաջընթացի շարունակվում է Սևակ Բալըքչըի սպանության գործով դատավարությունը, փոխանցում են թուրքական կայքերը: 2011 թվականի ապրիլի 24-ին Սասունում տեղակայված Թուրքիայի զինված ուժերի զորամասերից մեկում պարտադիր ժամկետային զինծառայություն անցնող պոլսահայ Սևակը սպանվել էր թուրք ծառայակցի կողմից: Թեև պաշտոնական շրջանակները նշում են, որ Սևակը սպանվել է դժբախտ պատահարի հետևանքով, սակայն փաստերը ցույց են տալիս, որ Քըվանչ Աղաօղլուն դիտմամբ է սպանել հայ զինվորին: Արդեն մեկ տարուց ավել է, ինչ ընթանում է Սևակի սպանության գործով դատավարությունը,որն աչքի է ընկնում կանխակալությամբ: Մարդասպանը` Աղաօղլուն, կալանավորված չէ: Դիարբեքիրի դատարանը, որտեղ էլ ընթանում է դատավարությունը, որոշել է հերթական նիստը հետաձգել և նշանակել 2012 թվականի նոյեմբերի 5-ին:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment