Panorama.am. 10-9-2012- Հասարակական կարծիքի ուսումնասիրությամբ զբաղվող «Konsensus» ընկերությունը սոցհարցում է անցկացրել Թուրքիայում: Ըստ «CNNTurk» լրատվականի` սոցհարցման ենթարկվել է 18 տարեկանից բարձր1500 քաղաքացի երկրի բոլոր նահանգներից: Հարցին, թե ով է լինելու Թուրքիայի հաջորդ նախագահը, քաղաքացիների 32.3 տոկոսը պատասխանել է` Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Իսկ 31.8 տոկոսի կարծիքով` հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու է գործող նախագահ Աբդուլլահ Գյուլը: Երրորդ տեղում հայտնվել է երկրի գլխավոր ընդդիմադիր ուժի` ժողովրդահանրապետականների առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն է (18.7 %): Նրան հաջորդում է «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) ղեկավար Դևլեթ Բահչելին: Ուշագրավ է, որ վարչապետ Էրդողանը իր հիմնական մրցակից Աբդուլլահ Գյուլի համեմատ վարկանիշային զգալի անկում է արձանագրել: Այսպես` ընթացիկ տարվա հունիս ամսին անցկացված սոցհարցման ժամանակ 41.8 տոկոսն էր հավանական համարում Էրդողանի ընտրությունը նախագահի պաշտոնում, իսկ այժմ` 32.3 %-ը: Էրդողանի այս 9.5 տոկոսանոց անկման դիմաց Գյուլն ունի 11 տոկոսանոց աճ, քանի որ 2 ամիս առաջ քաղաքացիների ընդամենը 21.8 տոկոսն էր համոզված, որ նա կվերընտրվի նախագահ, իսկ հիմա արդեն այդպես կարծում է 31.8 տոկոսը: Առաջիկա նախագահական ընտրություններից բացի Թուրքիայի քաղաքացիներին հարցեր են ուղղել նաև Սիրիայի թեմայով: Այն հարցին, թե արդյոք դուք պաշտպանում եք Անկարայի վարած արտաքին քաղաքականությունը Սիրիայի հարցում, հարցվածների 61.5 տոկոսը պատասխանել է ` ոչ: Իսկ 79.9 տոկոսն ընդհանրապես դեմ է արտահայտվել, որ Թուրքիան ռազմական միջամտություն ցուցաբերի Սիրիայի հարցում: Monday, September 10, 2012
Ո՞վ կընտրվի Թուրքիայի նախագահ. Էրդողան 32.3%, Գյուլ 31.8%
Panorama.am. 10-9-2012- Հասարակական կարծիքի ուսումնասիրությամբ զբաղվող «Konsensus» ընկերությունը սոցհարցում է անցկացրել Թուրքիայում: Ըստ «CNNTurk» լրատվականի` սոցհարցման ենթարկվել է 18 տարեկանից բարձր1500 քաղաքացի երկրի բոլոր նահանգներից: Հարցին, թե ով է լինելու Թուրքիայի հաջորդ նախագահը, քաղաքացիների 32.3 տոկոսը պատասխանել է` Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Իսկ 31.8 տոկոսի կարծիքով` հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու է գործող նախագահ Աբդուլլահ Գյուլը: Երրորդ տեղում հայտնվել է երկրի գլխավոր ընդդիմադիր ուժի` ժողովրդահանրապետականների առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն է (18.7 %): Նրան հաջորդում է «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) ղեկավար Դևլեթ Բահչելին: Ուշագրավ է, որ վարչապետ Էրդողանը իր հիմնական մրցակից Աբդուլլահ Գյուլի համեմատ վարկանիշային զգալի անկում է արձանագրել: Այսպես` ընթացիկ տարվա հունիս ամսին անցկացված սոցհարցման ժամանակ 41.8 տոկոսն էր հավանական համարում Էրդողանի ընտրությունը նախագահի պաշտոնում, իսկ այժմ` 32.3 %-ը: Էրդողանի այս 9.5 տոկոսանոց անկման դիմաց Գյուլն ունի 11 տոկոսանոց աճ, քանի որ 2 ամիս առաջ քաղաքացիների ընդամենը 21.8 տոկոսն էր համոզված, որ նա կվերընտրվի նախագահ, իսկ հիմա արդեն այդպես կարծում է 31.8 տոկոսը: Առաջիկա նախագահական ընտրություններից բացի Թուրքիայի քաղաքացիներին հարցեր են ուղղել նաև Սիրիայի թեմայով: Այն հարցին, թե արդյոք դուք պաշտպանում եք Անկարայի վարած արտաքին քաղաքականությունը Սիրիայի հարցում, հարցվածների 61.5 տոկոսը պատասխանել է ` ոչ: Իսկ 79.9 տոկոսն ընդհանրապես դեմ է արտահայտվել, որ Թուրքիան ռազմական միջամտություն ցուցաբերի Սիրիայի հարցում:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment