Tuesday, September 11, 2012

կայացած 40-րդ համաշխարհային օլիմպիադայում:

ВВС-ին հիացմունք է հայտնել այն հանգամանքի վրա, որ երեք միլիոնանոց բնակչություն ունեցող փոքր
երկիրն արդեն երրորդ անգամ օլիմպիական չեմպիոն է հռչակվում՝ գերազանցելով Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Չինաստանի ուժեղ թիմերին: Բրիտանական պորտալը հայտնում է, որ շախմատն ազգային մարզաձեւ է համարվում շատ երկրներում, սակայն Հայաստանն այդ առումով առաջին տեղում է: Հայ շախմատիստներն ազգային հերոսներ են իրենց երկրում: ВВС-ն նշում է, որ չի հասկանում, թե ինչպես են փոքրիկ Հայաստանում այսքան շախմատային հանճարներ ծնվում: «Միգուցե, դա օդի եւ ջրի հետ է կապված»,- նշում է պորտալը: Բրիտանացիները նկատել են, որ ոչ մի երկրում շախմատն այդպես չի պրոպագանդվում, ինչպես Հայաստանում: «Հայաստանում շախմատն ընդգրկված է կրթական համակարգում: Հայաստանի նախագահը երկրի շախմատային ֆեդերացիայի նախագահն է: Շախմատը դարձել է անկախ Հայաստանի բրենդն ու դեմքը: Հայերն աշխարհի ամենախելացի ազգն են: Նրանք նման են Դավիդին, որը հաղթեց Գոլիաֆին՝ ներկայանալով ամբողջ աշխարհին: Հայերը ինտելեկտի արքաներն են. դրա շնորհիվ հայ ազգը կարող է ինքնաարտահայտվել եւ բարձր մակարդակով ներկայանալ աշխարհին»,- նշում է ВВС-ն: NEWS.am Sport

No comments: