Monday, September 17, 2012

Թուրքիայում ռումբի պայթյունից 8 ոստիկան զոհվել, 9-ը վիրավորվել են

Tert.am. 16-9-2012- Թուրքիայի հարավային Բինգյոլի նահանգում ճամփեզրին տեղադրված ռումբի պայթյունի հետևանքով ոստիկանության 8 աշխատակից զոհվել, 9-ը վիրավորվել են, հաղորդում է BBC-ին՝ հղում կատարելով տեղի պաշտոնյաների հրապարակած տվյալները։ Ռումբը գործի է դրվել այն պահին, երբ ոստիկաններին տեղափոխող ավտոբուսն անցել է Կարլիովա շրջանով։ Պայթյունի համար տեղի իշխանությունները մեղադրում են «Քրդական աշխատավորական» (PKK) կուսակցությանը, որը թուրքական իշխանությունների կողմից համարվում է ահաբեկչական կազմակերպություն։ Վերջին տարում Թուրքիայի հարավ–արևելքում զորքի և PKK–ի միջև բախումներն ավելի հաճախակի են դարձել՝ խլելով հարյուրավոր մարդկային կյանքեր։

No comments: