Monday, September 10, 2012

Հոլանդիա-Թուրքիա հանդիպման ժամանակ թուրք ֆանատները «հիշել» են հայերին

HayNews.am. 8-9-2012- Թուրք ազգայնականների շրջանակում հայերի նկատմամբ ատելության արտահայտությունները սահման չունեն: 2014 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության նախընտրական փուլի Հոլանդիա-Թուրքիա հանդիպման ժամանակ, որը կայացել է Ամստերդամի «Արենա» մարզադաշտում, խաղի ավարտին Թուրքիային աջակցող մի խումբ ազգայնականների կողմից հնչեցված «չկանգնողը հայ է» ռասիստական կարգախոսը մեծ հակազդեցություն է առաջացրել հասարակության շրջանում, փոխանցում է Akunq.net-ը: Նշենք, որ հանդիպումն ավարտվել է 2:0` հօգուտ Հոլանդիայի ընտրանու:

No comments: