Saturday, September 8, 2012

Եվրախորհրդարանում Սաֆարովի գործով քննարկումներ տեղի կունենան սեպտեմբերի 13-ին

Tert.am. 8-9-2012- Եվրոպական խորհրդարանում հայ սպային կացնահարելով սպանած Ռամիլ Սաֆարովի գործով քննարկումներ տեղի կունենան սեպտեմբերի 10-13-ն անցկացվող պլենար նիստի շրջանակներում: Ինչպես հայտնում է Եվրոպական խորհրդարանի պաշտոնական կայքը, Սաֆարովի գործով քննարկումները կանցկացվեն սեպտեմեբրի 13-ին, մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ հարցերի քննարկման շրջանակում: Նույն օրը, Սաֆարովի գործից զատ, քննարկումներ տեղի կունենան նաև Բիրմայի և Հարավային Աֆրիկայի վերաբերյալ: Քննարկումների արդյունքում կընդունվի բանաձև: Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայում լույս տեսնող «Նոր Յառաջ» թերթին, Փարիզում Ֆրանսահայ ընկերակցությունները համակարգող խորհրդի (CCAF) նախաձեռնությամբ Հունգարիայի դեսպանատան առաջ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Միշել Ռիվազին հայտնել էր, որ ԵԽ-ն մոտ օրերս հանդես կգա Սաֆարովի ազատ արձակումը դատապարտող բանաձևով:

No comments: