Panorama.am. 7-9-2012- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը Բաքու կատարած այցի ժամանակ մեղադրել է Ադրբեջանին` Սաֆարովին ներում շնորհելու միջոցով հաևան Հայաստանի հետ բանակցային խաղաղ գործընթացին ուղղված ջանքերը ի չիք դարձնելու համար: Այդ մասին գրում է «Reuters»-ը: Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը նաև զգուշացրել է երկրներին, որ նրանք ձեռնպահ մնան պատերազմական գործողություններ վերսկսելուց: «Reuters»-ի փոխանցմամբ, Ռասմուսենը պնդել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև զինված հակամարտություն չի կարող լինել, իսկ ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը զինված բախման միջոցով անընդունելի է: Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում երիտասարդ դիվանագետների հետ հանդիպմանը Ռասմուսենն անդրադարձել է Սաֆարովին ներում շնորհելու մասին որոշմանը և ասել. «Ես խորապես մտահոգված եմ Սաֆարովին ներում շնորհելու որոշմամբ: Այն, ինչ արել է նա 2004-ին հանցագործություն է, որը չպետք է փառաբանվի, քանզի դա վտանգում է փոխվստահության ամրապնդմանը և չի նպաստում հաշտեցման գործընթացին»: «Reuters»-ը տեղեկացնում է, որ ակադմիայում երիտասարդների հետ հանդիպումից հետո Ռասմուսենը պետք է հանդիպեր Ադրբեջանի նախագահի հետ, սակայն հանդիպման մասին տեղեկություն դեռ չի հրապարակել: Մինչդեռ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը «Twitter»-ի իր միկրոբլոգում կիսվել է Ալիևի հետ հանդիպման տպավորություններով: «Շատ լավ և կառուցողական հանդիպում ենք ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ», -գրել է Անդերս ֆոգ Ռասմուսենը: Այլ տեղեկություններ նա չի հաղորդել: Saturday, September 8, 2012
Ռասմուսենը գրել է, որ «շատ լավ» հանդիպում է ունեցել Ալիևի հետ
Panorama.am. 7-9-2012- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը Բաքու կատարած այցի ժամանակ մեղադրել է Ադրբեջանին` Սաֆարովին ներում շնորհելու միջոցով հաևան Հայաստանի հետ բանակցային խաղաղ գործընթացին ուղղված ջանքերը ի չիք դարձնելու համար: Այդ մասին գրում է «Reuters»-ը: Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը նաև զգուշացրել է երկրներին, որ նրանք ձեռնպահ մնան պատերազմական գործողություններ վերսկսելուց: «Reuters»-ի փոխանցմամբ, Ռասմուսենը պնդել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև զինված հակամարտություն չի կարող լինել, իսկ ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը զինված բախման միջոցով անընդունելի է: Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում երիտասարդ դիվանագետների հետ հանդիպմանը Ռասմուսենն անդրադարձել է Սաֆարովին ներում շնորհելու մասին որոշմանը և ասել. «Ես խորապես մտահոգված եմ Սաֆարովին ներում շնորհելու որոշմամբ: Այն, ինչ արել է նա 2004-ին հանցագործություն է, որը չպետք է փառաբանվի, քանզի դա վտանգում է փոխվստահության ամրապնդմանը և չի նպաստում հաշտեցման գործընթացին»: «Reuters»-ը տեղեկացնում է, որ ակադմիայում երիտասարդների հետ հանդիպումից հետո Ռասմուսենը պետք է հանդիպեր Ադրբեջանի նախագահի հետ, սակայն հանդիպման մասին տեղեկություն դեռ չի հրապարակել: Մինչդեռ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը «Twitter»-ի իր միկրոբլոգում կիսվել է Ալիևի հետ հանդիպման տպավորություններով: «Շատ լավ և կառուցողական հանդիպում ենք ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ», -գրել է Անդերս ֆոգ Ռասմուսենը: Այլ տեղեկություններ նա չի հաղորդել:
برچسبها:
Ադրբեջան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment