Saturday, September 8, 2012

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը հայտարարում է ընդունելություն

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը հայտարարում է 2012-2013 ուսումնական տարվա
ընդունելություն Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը հայտարարում է 7-11 տարեկան աշակերտների ընդունելություն: Ընդունելությունը կատարվելու է հարցազրույցով` տրամաբանական և առարկայական գիտելիքների շրջանակում: Ուսման, կեցության և ուղևորության բոլոր ծախսերը հոգում է Ճեմարանը: Ընդունելության համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը. գ Անձնագիր (առնվազն 4 տարվա վավերականությամբ), գ Դպրոցի վիճակացույց (առաջադիմության թերթիկ), գ Բժշկական տեղեկանք առողջության վերաբերյալ, գ Ծնողի/խնամակալի կողմից լիազորագիր (նոտարի կողմից հաստատված), գ Լուսանկար 4x (3.5 x 3.5): Դիմումները ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոն մինչև 2012 թ. սեպտեմբերի 28-ը, ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը` 10:00-16:00, հասցե` ք. Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք: Տեղեկությունների համար զանգահարել` (010) 517 199 հեռախոսահամարով: Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի մասին հավելյալ տեղեկութ-յունների համար կարող եք այցելել www.armeniancօllege.in կայքէջը:

No comments: