Saturday, September 8, 2012

Իրանի դեմ ռազմական գործողությունը կդրդի Թեհրանին սեփական միջուկային զենքը ստեղծել

PanARMENIAN.Net – 7-9-2012- Ըստ արևմտյան վերլուծաբան Ֆիլ Սթիվենսի, հուսալի տարբերակ կա,
որը կհամոզի Թեհրանին, որ անհրաժեշտ է միջուկային ռումբ ստեղծել՝ դա Իսրայելի հարձակումն է Իրանի վրա, հայտնում է «Ւնտերֆաքսը»: «Ներխուժելով Իրաք՝ Արևմուտքը սխալ գործեց, քանի որ անտեսեց հետևանքները: Նմանատիպ իրավիճակ է նաև Իրանի հարցում: Եթե Արևմուտքն Իրանի վրա հարձակվի, վերջինս անմիջապես կարձագանքի՝ միջուկային զենք ստեղծելով»,-ասել է նա: Իր դեմ հարձակման դեպքում Իրանը մի շարք քայլեր կձեռնարկի՝ փակման սպառնալիքի տակ կհայտնվի Օրմուզի նեղուցը, լիբանանյան «Հեզբոլլահը» կարող է հրթիռներ արձակել Իսրայելի ուղղությամբ և այլն: «Հարձակումն Իրանի դեմ հակառակ արդյունքները կունենա»,-ասել է Սթիվենսը:

No comments: