Monday, September 10, 2012

ԱՄՆ-ը Իրանի համար ժամկետներ չի սահմանում. Հիլարի Քլինթոն

1in.am. 10-9-2012- ԱՄՆ-ը Իրանի համար «ժամկետներ չի սահմանում» և նախկինի պես ուսումնասիրում է բանակցությունների տարբերակը՝ որպես «պարտադիր լավագույն մոտեցում»՝ Թեհրանի կողմից միջուկային զենքի մշակման փորձերը կանխելու համար: Այս մասին հայտարարել էԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը՝ ելույթ ունենալով Bloomberg Radio-ի եթերում Քլինթոնի խոսքերով՝ Իսրայելն «ավելի է անհանգստացած և պահանջում է արագ պատասխան տալ, քանի որ նրանք զգում են, որ գտնվում են, այսպես կոչված, թիրախում»: «Սակայն մենք համոզված են, որ մենք ժամանակ ունենք, որպեսզի կենտրոնանանք պատժամիջոցների վրա և անենք հնարավոր ամեն բան՝ Իրանին պարտադրելու բարեխիղճ բանակցություններ»,- ասել է նա:

No comments: